Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հաստատել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցուցակը: Այդ դպրոցները ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Դրանք համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:
Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա են համարվել 425 պետական հանրակրթական դպրոցներ: Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում:
Կառավարության 2017 թ. համապատասխան որոշմամբ` հաստատվել է 20 դպրոցների ցուցակ։ Ներկայումս շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից 5-ի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում: