|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» որոշումը: Այդ որոշումը պայմանավորված է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ձայնագրային սարքավորման ապահովելու անհրաժեշտությամբ:
«Հաշվի առնելով այն, որ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ում անցկացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ և, որպես թանգարան-ինստիտուտ, մշտապես զգացվում է ձայնագրման անհրաժեշտություն, իսկ «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում հաշվառված ձայնագրային սարքավորումը գրեթե չի օգտագործվում, նպատակահարմար ենք գտնում սարքավորումը ամրացնել «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Միաժամանակ, կբացառվի կազմակերպության կողմից այլ կազմակերպություններից ձայնագրման սարքավորման վարձակալությունը: Արդյունքում՝ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»ՊՈԱԿ-ին ձայնագրային սարքավորմամբ ապահովելը կնպաստի անհրաժեշտ ձայնագրման գործառույթների իրականացմանը»,- ասվում է որոշման մեջ, որն ընդունվեց: