կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 12:46
Քաղաքական

Մենք վճռական ենք՝ աշխարհում ներկայացնելու արցախյան հիմնախնդիրը և այդ հողակտորի վրա արցախցու ապրելու անկապտելի իրավունքը. Բագրատ Եսայան

Սեպտեմբերի 2-ին «Հրապարակ TV» առցանց հեռուստաալիքի հյուրն է էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը: Զրուցակիցներն անդրադարձել են այդ օրը Ստեփանակերտում նշվող՝ Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև քաղաքական շարժառիթներին, որոնք անհնարին էին դարձրել այդ միջոցառումներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը:

Խոսելով Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի բացման անհրաժեշտության մասին՝ Բագրատ Եսայանը մասնավորապես նշել է․ «Այդ քայլով մենք՝ որպես Դաշնակցություն, ապացուցում ենք, որ վճռական ենք՝ մեր բոլոր հնարավոր միջոցներով աշխարհում ներկայացնելու արցախյան հիմնախնդիրը և այդ հողակտորի վրա արցախցու ապրելու անկապտելի իրավունքը: Մենք ամեն կերպ մեր բարեկամներին աշխարհում համոզելու ենք, որ այս խնդրի բարձրաձայնման ուղղությամբ որևէ ջանք չխնայեն: Դաշնակցության հնարավորությունները նույնական չեն, ինչ պետության հնարավորությունները, բայց քանի որ այս պահին մենք չունենք ազգային իշխանություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այդ պարտականությունը վերցնում է իր վրա»:

Հաղորդման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի նկատմամբ սկսված հետապնդումներին և վերջին օրենսդրական փոփոխություններին, որոնցով, ըստ էության, բարձրացվել են իշխանությունների կամ իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչող քննադատության համար սահմանված պատժաչափերը:

Մանրամասները՝ տեսանյութում