|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Ադրբեջանական մամուլը արձագանքում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` ուղղված Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Հիշեցնենք, որ նա կոչ էր արել Բակո Սահակյանին` «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որպեսզի նրանք իրենց գործով զբաղվեն»:
Ադրբեջանական Haqqin.az կայքը, հայկական մամուլին հղումով, ներկայացրել է Փաշինյանի հայտարարությունը` ընտրելով բակավանին կոշտ վերնագիր` «Փաշինյանը հարձակվել է Ղարաբաղի անջատողականների վրա»:Կայքը գրում է, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը փլուզվում է:
Իսկ 1news.az-ը նշում է, որ Փաշինյանը քննադատություններ է հնչեցրել ԼՂ «անջատողականների» ղեկավարի հասցեին:
Москва-Баку կայքն այդ առիթով զրուցել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոյի հետ: Նա կարծիք է հայտնել, որ նման հայտարարություններ Փաշինյանն արել է այն պատճառով, որ այդպես էլ չի կարողացել պայմանավորվել Ղարաբաղի իշխանությունների հետ իրեն աջակցելու հարցում: Ըստ փորձագետի` «Փաշինյանը ակնկալում էր ստանալ ղարաբաղյան կլանի աջակցությունը, սակայն չի ստացել»: