Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը, ինչպես և հայտարարել էր, անցկացնում է երեք մակարդակով՝ համապետական, երևանյան և ռեյտինգային։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ համապետական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից՝ Ագարակ քաղաքից: Նախատեսված է այց Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս: Իսկ երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։ Այն սկսվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանից՝ Գայի արձանի մոտակայքից:
«Սա պետք է լինի հեղափոխական ընտրություն հնի ու նորի միջև: Նոր Հայաստանում քաղաքական դաշտը պետք է ձևավորեն արդար ուղի անցած քաղաքական ուժերը: Այդ ընտրությունը շատ հստակ է լինելու, ամբողջ երեք տարի ձեզ համար աշխատած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատվով անցել է քաղաքական կարճ, բայց բովանդակալից ճանապարհ»,- ասել է Մանե Թանդիլյանը: