Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարանի կա՛զմն է իր դաշանակցական մեծամասնութեամբ։ Անո՛նք՝ որոնք հաստատեցին «հսկայ նուիրման» բացարձակ չափանիշը պետականաշինութեան գործին մէջ և մտաւորական և բարոյական որակի նշաձո՛ղը՝ բոլոր ժամանակներու համար։
Ասիկա հայոց Առաջին Հանրապետութիւնն է, որուն կը յաջորդէ Հայաստանի խորհրդային հանրապետութիւնը ի վերջոյ յանգելով Հայաստանի Երկրորդ Հանրապետութեան, որ այսօրուան անկախ պետականութիւնն է։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒՆԵՑԱԾ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ։ Մենք պարտաւորուած ենք յարգելու պետական կեանքի իրաւական և բարոյական չափանիշները և հեռու մնալ շփոթ հասկացողութիւններէ։
Չկա՛յ չորս հանրապետութիւն։ Կայ միայն երկու՛ հանրապետութիւն։ Մեր անշեղ մտասևեռումը պէտք է ըլլայ ընել այնպէս, որ ներկայի Երկրորդ Հանրապետութիւնը մնայ հարազատ և հաւատարիմ Առաջին Հանրապետութեան բարոյական և իրաւական նորմերուն։ Անկախութիւնը յարաբերական եզրոյթ մը չէ և չի կրնար ըլլալ։
Կասկած չկայ, որ Հայաստանի խորհրդային հանրապետութիւնը, բոլոր իր խնդրայարոյց կողմերով հանդերձ, իր պատմական անվիճելի ներդումը ունի մեր պետականութեան պահպանման գործին մէջ։ Բայց ան հեռու է անկախ պետականութեան իրաւական և քաղաքական չափանիշները գոհացնելէ։
Միաժամանակ, սոսկ սահմանադրական փոփոխութիւններու փաստը բաւարար չէ նորօրեայ պետականութիւնը Չորրորդ Հանրապետութիւն հռչակելու համար։ Առաջին Հանրապետութիւնը մեր ռազմագիտական դասագիրքն է և զայն գրողները այս նուիրեալներն են։ Յարգա՜նք իրենց յիշատակին։
Կարօ Արմենեան, Ուաշինկթըն
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։