|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: