Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը հնարավորինս արդյունավետ է փորձելու օգտագործել: Հիմնական նպատակը իր ծրագիրը ներկայացնելն է, որը բխում է երկրում առկա խնդիրներից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ այլ ուժերի սևացնելով չեն զբաղվելու և հույս ունեն, որ ներկայիս իշխանության՝ մյուս ուժերին սև ու սպիտակի բաժանելու ձեռագիրն այս անգամ չի կրկնվելու:
Թեև Դաշնակցությունը ճիշտ չի համարում, որ ընտրություններն այդքան շուտ՝ դեկտեմբերի 9-ին նշանակվեցին, բայց, որպես պատասխանատու քաղաքական ուժ, չէր կարող դուրս մնալ ընտրական գործընթացներից:
Դաշնակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Արթուր Եղիազարյանը նշում է՝ անելու են առավելագույնն այս ընտրություններում հաջողելու և խորհրդարան անցնելու համար: Նրա խոսքով` Դաշնակցության ներկայությունն Ազգային ժողովում ոչ թե իրենց է պետք, այլ ժողովրդին. իշխանությանը հակակշիռ է պետք, կառուցողական ընդդիմություն: