|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշման նախագիծը։
Ըստ գործող օրենքի` առավարության նիստերը դռնփակ են, իսկ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:
Զեյնալյանը հայտնեց, որ որոշման նախագծով` կառավարության նիստերը կլինեն դռնբաց, իսկ վարչապետի որոշմամբ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Նաև ընդլայնվելու են վարչապետի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները, ըստ որի՝ վարչապետի որոշման հավելվածը ստորագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դրանով հաստատելով, որ տվյալ հավելվածը վարչապետի ընդունածն է:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով լուծում են նաև ժամանակին աղմուկ հանած հարցը: «Հիշում եք, որ օրենքով նախատեսված է, որ նիստերը դռնփակ են: Հիմա մենք հակառակն ենք անում՝ նիստերը կլինեն դռնբաց: Բնականաբար, դռնփակի անհրաժեշտություն կլինի, դրա համար որոշում կկայացնենք»,- ասաց նա:
Որոշումն ընդունվեց: