Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Առջևում ԱԺ ընտրություններ են:
Իմիջայլոց խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններից, թերևս ամենակարևորը այն է, որ երկրի կառավարման ընթացքում կարևորագույն որոշումներն ու լուծումները ընդունվում են կոլեգիալ ձևաչափով: Այս ձևաչափը ենթադրում է, որ հաջորդ գումարման ԱԺ-ն հանրությանը պետք է ներկայանա երկրի բնակչության առավել բազմակարծիք շեշտադրումներով հասարակական ներկայացվածությամբ ու ներգրավմամբ: Որոշումների ընդունման պարագայում հարկ է նշել, որ խորհրդարանական երկրներում խնդիրները քննարկվում են ամբողջությամբ, որը հնարավորություն է տալիս գտնել առավել ճշգրիտ լուծումներ: Նույնը չի կարելի ասել նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգի պարագայում, երբ այդ նույն որոշումներն ընդունում է հանրապետության նախագահը, որը հիմնականում ներկայացնում կամ բավարարում է իրեն կողմ քվեարկած մարդկանց տեսակետը, իսկ խորհրդարանում ներկայացված են նաև ընդդիմախոսներ, որոնց ձայնը նույնպես լսելի է: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է, որ առաջիկա ընտրություններին ԱԺ-ն ձևավորվի միմյանց զսպող և հակակշռող տրամաբանությամբ:
Մեր երկրի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ՝ ազգային ու հոգևոր արժեքների պահպանման և տարածման, սոցիալ-տնտեսական, կրթամշակությին, դրամավարկային, հարկաբյուջետային, պաշտպանության ու անվտանգության, Արցախի, ՀՀ-Սփյուռք կոնցեպտուալ կապերի, տարածքների համաչափ զարգացման, կոշտ կենցաղային թափոնների հետ կապված և այլն: Այս ամեն պետք է լուծումներ ստանան և շատ արագ: Ժամանակը չի սպասում, իսկ այդ ժամանակը արդեն իսկ սկսվել է այս գարնանից, պետք է առաջ նայել: Շարժվում ենք առաջ, սա է լուծումը:
Ժամանակն է կառուցելու, տեղում դոփելու լիմիտը սպառված է»: