|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սույն թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ պետությունների համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն:
Վիճահարույց հայտարարությանը դեմ են արտահայտվել և դեմ քվեարկել միայն երկու ընդդիմադիր քաղաքական գործիչներ` «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը և ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը. հայտնում են ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից:
«Ըստ վերը նշված հայտարարության այն դրույթի, համաձայն որի՝ կողմերը ողջունում են Մաքսային միությանը Հայաստանի միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրությունները մերժելի են:
Ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից նման հայտարարություններ ընդունելը ոչ միայն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը, անկախության ոգին և հայոց ամբողջականության ու միասնության գաղափարը, այլ նաև վկայում է ՀՀ ներկայացուցչական մարմնի` օտար շահերը հլու հնազանդ սպասարկելու պատրաստակամության մասին, և չի կարող ունենալ իրավազորություն, քանի որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, և ժողովուրդը նման լիազորություն չի տվել` հանդես գալու իր անունից:
Տարեսկզբին մի խումբ անձանց կողմից բռնակեղծիքներով Բաղրամյան 26-ում տեղակայված ու գործի դրված ծրագիրն իրականացնողները, որևէ իրավասություն չունենալով ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին, պատրաստակամություն են հայտնում մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը առավել կոռումպացված և կատարելագործված օլիգարխիկ տնտեսական համակարգով բռնապետական ռեժիմների վերահսկողությանը հանձնելուն:
«Ժառանգություն» խմբակցությունը խստորեն դատապարտում է վերոնշյալ հայտարարության ընդունումը, ՀՀ բոլոր ներկայացուցչական մարմինների կողմից այլ երկրների շահերը մեր ազգային ու պետական շահերից վեր դասելը և կոչ է անում ընդդիմանալ ու խափանել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված կործանարար հանձնառությունը»,- ասվում է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ: