Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք կամ չգտնեք՝ ըստ Yerkir.am-ի դիմելով Երանի քաղաքապետարանին ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը, ով դատական հայցեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի, ԱԺ-ի, վարչապետի աշխատակազմի՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դեմ։
Երևանի քաղաքապետարանից նա պահանջել է քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև պայմանագիրը։ Երկար ժամանակ պատասխան չստանալուց հետո մամուլի ասուլիս էր հրավիրել քաղաքապետարանի մուտքի մոտ։
«Ես դրանից հետո ստացա աբսուրդային պատասխանը՝ թե գիտեք՝ մենք նպատակահարմար չենք գտնում, ինչը ուղղակի մաքսիմալ աբսուրդային է․ դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք կամ չգտնեք, կա տեղեկատվության ազատության մասին օրենք, մենք էլ դրա շրջանակում ուզում ենք տեղեկատվություն ստանալ»,-ասաց նա։
Ապա նա դիմել է դատարան, որը ԴԱՀԿ միջոցով պարատավորեցրել է, որ գործի համար անհրաժեշտ որոշ փաստաթղթեր քաղաքապետարանից առգրավվեն, քանի որ քաղաքապետարանի ներկայացուցիչները նույնիսկ չէին ներկայացել այդ դատական նիստին․ «Սա խայտառակությոն է, այսինքն, այս մարդիկ մինչև հիմա հետևություններ չեն արել։ Առաջին դատական նիստից հետո ստիպված եղան զբաղվել այս հարցով՝ ստացել ենք գրություն, առարկություն»։
Առաջիկայում հաջորդ դատական նիստն է, որի մասին Բաբկեն Հարությունյանը լրացուցիչ կտեղեկացնի։