| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի Նագո քաղաքի Հենոկո շրջանում ափամերձ գոտին ավազով ծածկելու աշխատանքները վերասկսվել են: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Եեսիհիդե Սուգան Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նպատակը ԱՄՆ-ի նոր ռազմաբազան այնտեղ տեղափոխելն է: Օկինավայի իշխանությունները օգոստոսին հետ էին կանչել այդ աշխատանքները թույլատրող լիցենզիան: Պրեֆեկտուրայի ղեկավար Դենի Տամակին ցանկանում է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Ֆուտեմմա ամերիկյան ռազմաբազայի տեղը փոխելու հարցը քննարկելու համար: Կառավարությունը ցանկանում է տեղափոխել այն Հենոկո, իսկ Օկինավայի վարչակազմը ցանկանում է, որ այն պրեֆեկտուրայի սահմաններից դուրս լինի:
Նախատեսվում է, որ ծովի ափամերձ գոտին ավազով ծածկելուն ուղղված աշխատանքները կմեկնարկեն տարեվերջին:
Նշենք, որ Ֆուտեմմա բազան աշխարհում ամենավտանգավորն է համարվում, քանի որ մոտ է բնակելի տներին, և 2006-ին ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ ձեռք բերված համաձայնության համաձայն` այն պետք է Գինովանից տեղափոխվի Հենոկո: Դրա համար անհրաժեշտ է ափամերձ գոտու 157 հա տարածք ավազով ծածկել, ինչը էկոլոգիական վնաս կհասցնի: Բնակիչները բողոքում են դրա դեմ: