Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«GALLUP International association»-ը հայաստանյան հարցման միջոցով փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում ԱԱԾ-ի, ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության գործողությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 3 ամիսների ընթացքում մի շարք բացահայտումներ են կատարվել տարբեր դեպքերի վերաբերյալ:
«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ հարցվածների (1106 անձ) գերակշիռ մասը՝ 66.2-ի տոկոս, լիովին դրական է գնահատել ԱԱԾ-ի գործողությունները, իսկ ընդհանրապես բացասական՝ 1.4 տոկոսը: Հարցվածների 56.7-ն էլ դրական է համարել ոստիկանության աշխատանքները, իսկ 2.3 տոկոսի կարծիքով՝ դրանք լիովին բացասական են եղել: Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի՝ վերջին երեք ամիսների աշխատանքին, ապա հարցվածների 52.6 տոկոսն այն դրական է գնահատել, և միայն 2.9 տոկոսն է դրան բացասական գնահատական տվել:
Մեկ այլ հարցի` կատարված բացահայտումներից ո՞ր դեպքերն եք հիշում, հարցվածների մեծ մասը՝ 83.3 տոկոսը, պատասխանել է, որ տպավորել է Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը: 39.9 տոկոսն էլ նշել է, որ հիշում է Ռոբերտ Քոչարյանի` Մարտի 1-ի առնչությամբ դեպքերը, իսկ 37.5 տոկոսի խոսքով էլ՝ Ալեքսանդր Սարգսյանի, նրա որդիների հետ կապված ենթադրյալ հանցագործություններն են հիշվել: Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր գործարանում գտնված զենքերի, չարաշահումների հետ կապված գործի մասին հիշել էքաղաքացիների 18.9 տոկոսը, իսկ Վաչիկ Ղազարյանի հետ կապված գործը՝ 9.2 տոկոսը:
Քաղաքացիներից հետաքրքրվել են նաև, թե ի՞նչ են կարծում, ԱԱԾ-ի, ոստիկանության և ՔԿ-ի կողմից իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդո՞ւմ են, թե՞ ՀՀ-ում օրինականության հաստատման գործողություններ: Հարցվածների մեծ մասը՝ 80.1 տոկոսը, պատասխանել է, որ վերոնշյալ կառույցների գործողություններն օրինականության հաստատմանն են միտված: Սակայն հարցվածների 10.6 տոկոսն էլ կարծում է, որ այդ կառույցների գործողություններն իրականում քաղաքական հետապնդում են: