կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 11:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քաղաքական հետապնդում է. Լուսինե Սահակյանը՝ Վանեցյանին ԱԱԾ կանչելու մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ԱԱԾ կանչելը քաղաքական հետապնդում է՝ պարզապես ուզում են քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ԱԱԾ շենքի առջև լրագրողների հետ զրույցում։

Վանեցյանը ներկայացել է ԱԱԾ, բայց հրաժարվել է բացատրություն տալ։

«Սա քաղաքական հետապնդում է և որևէ այլ դիրքորոշում ոչ մի տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,–ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ եթե օրենքն այնքան ծաղրեն, որ քրեական գործ հարուցվի, ապա չի բացառվում, որ Վանեցյանին նորից կկանչեն ԱԱԾ՝ ինքն արդեն ոչնչից չի զարմանա։

Մինչ նրա խոսքը Արթուր Վանեցյանը նշեց, որ իրեն ԱԱԾ էին կանչել 2018-ին եղած մի դեպքի առնչությամբ, երբ աշխատանքի էր վերականգնվել մեկը, որը, ըստ ԱԱԾ–ի, չպետք է վերականգնվեր։ Թե ինչ աշխատակցի մասին է խոսքը, Սահակյանն ասաց, որ չի կարող շատ բան ասել, սակայն այդ աշխատակցի վերականգնման արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնել էր, որ այսօր իրեն ԱԱԾ էին հրավիրել «անհեթեթ» գործի շրջանակում, որով նա որևէ կարգավիճակ չունի։ Նրա խոսքով` քրեական գործ հարուցված չէ` նյութերի նախապատրաստման փուլում են իրեն հրավիրել ԱԱԾ։

Մանրամասն՝ տեսանյութում․