Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի թիվ 34/74 ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց գործող քաղաքապետ, «Բալասանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե ընտրություններն ընթանում են ընտրախախտումներով, Արցախ, Մուշ և այլ թաղամասերից մարդկանց խմբերով տանում են ընտրության, Սամվել Բալասանյանը պատասխանեց, որ եթե այդպիսի բաներ նկատվել են, պետք է անմիջապես իրավապահներին հայտնել այդ մասին:
«Դա քրեորեն պատժելի է։ Ես որևէ խնդիր չունեմ, որ մենք ընտրախախտում անենք։ Այսօր էլ բոլորին հորդորել եմ, որ որևէ խախտում չկատարվի, և լինեն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ»,- ասաց նա։
Հարցին, թե որքա՞ն է գնահատում իր ընտրվելու հնարավորությունը, Բալասանյանը պատասխանեց, որ շանսերը գնահատելու է ժողովուրդը` իր կատարած աշխատանքով։
Ի դեպ, նա ընտրողների պասիվություն է նկատում: «Ժամը 11:00-ի դրությամբ 7554 ընտրող է մասնակցել, տեսնենք` ինչ կլինի կեսօրից հետո»,- ասաց Բալասանյանը։
Նա խուսափեց անդրադառնալ իր բազմակուսակցական անցյալին: Հիշեցնենք, որ Բալասանյանը եղել է ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական, այժմ էլ սատարում է ՀՀԿ-ին: