Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Եվրամիությունը հրապարակել է Թուրքիայի զարգացման զեկույցը տարբեր ոլորտներում ձեռք բերած հաջողությունների կամ անհաջողությունների մասին։
Ըստ DHA-ի՝ զեկույցում նշվել է, որ Թուրքիայում դեռևս պահպանվում է արտակարգ դրությունը և դրա ընթացքում հազարավոր մարդիկ են ձերբակալվում։ Զեկույցի համաձայն՝ արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է 150000 մարդ, որոնցից 78000-ը կալանավորվել է։ Այդ ընթացքում 110․000 պետաշխատող էլ հեռացվել է աշխատանքից։
Զեկույցում անդրադարձել են նաև Թուրքիայի և Եվրամիության անդամ երկրների հարաբերություններին, որոնք, ըստ զեկույցի, վատանում են։ «Անընդունելի» են որակվել թուրք գործիչների ագրեսիվ հայտարարությունները ԵՄ երկրների հասցեին։
Զեկույցում նաև շեշտվել են քուրդ զինյալների դեմ գործողությունները, որոնք իրականացնելիս պետք է հարգվեն օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները:
Թուրքական ԶԼՄ-ներն այս զեկույցը որակել են «իրենց մասին դեռևս հրապարակված ամենակոշտ զեկույցը»: