Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Եթե Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ է եղել, ո՞նց կարող էր արտահերթ ընտրություններ անցկացնելու այդ օրենքին դեմ լիներ. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց նաև, որ Փաշինյանի հետ հանդիպել են, զրուցել, հասկացել իրար: «Փաշինյանի հետ հանդիպեցինք, Փաշինյանը մեզ հետ յուրահատուկ՝ թղթով էր: Խոսվեց, որ, այո, իրենք են այդ շարժումը սկսել, մենք էլ աջակցում էինք: Ուղղակի ես մտածում էի, որ թող հունիսին, հուլիսին լիներ արտահերթ ընտրությունները, որ ժողովուրդը հանգստանար: Հիմա կլինեն ընտրություններ, դրսի ժողովուրդն էլ կտեսներ, որ խախանդ, ամեն ինչ լավ է, ներդրումներ էլ կլինեն»,- ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե հիմա ԲՀԿ-ական նախարարների ու մարզպետների աշխատանքը վերականգնվելո՞ւ է, նա պատասխանեց, որ օրինական, թե անօրինական կլինի, ինքն աջակցելու է, կազմակերպելու: «Անկախ նրանից, թե կոալիցիա կլինենք, ընդդիմություն կլինենք՝ հօգուտ ժողովրդի ենք գործելու: Ես արտահերթ ընտրություններով, քաղաքականությամբ չեմ ապրում»,- հավելեց Ծառուկյանը: