Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթները դրական չի համարում: Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում ինքը սատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:
«Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ՝ այս փուլում: Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,- ասաց նա:
Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել: