Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրանքների և ծառայությունների գնման գործընթացներում ՎՊ-ն խախտումներ չի արձանագրել ոստիկանությունում և համարում է, որ գնման գործընթացն այստեղ արդյունավետ է ընթացել:
Ըստ ՎՊ հաշվետվության' ոստիկանության` 2013 թվականի գնումների պլանով' «Հասարակական կարգի պահպանության ապահովում» և «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր, պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրերով, ապրանքների ձեռք բերման համար նախատեսել է 2 միլիարդ 723 միլիոն 914.5 հազար դրամ, որից էլեկտրաէներգիայի, գազի և ջրի գնման համար 696 միլիոն 210.5 հազար դրամը վճարվում է հաշվիչների փաստացի ցուցմունքների հիման վրա և նվազ ռիսկային է:
ՎՊն-ն խախտումներ չի հայտնաբերել ոստիկանության կողմից վառելիք, քսայուղեր, անվադողեր, մարտկոցներ և ավտոպահեստամասեր գնելու համար կնքված 9 պայմանագրերում' 1 միլիարդ 330 միլիոն 696.7 հազար դրամ արժեքով, քանի որ այդ պայմանագրերը կնքվել են այդ ապրանքներն անմիջապես ներմուծողների հետ:
Խախտումներ չեն հայտնաբերվել նաև հանդերձանք գնելու համար կնքված` 453 միլիոն 10.2 հազար դրամ արժեքով 10 պայմանագրերում և դեղորայք գնելու համար կնքված' 55 միլիոն 721.4 հազար դրամ արժեքով 26 պայմանագրերում: Որովհետեւ, ինչպես նշվում է ՎՊ հաշվետվությունում, առաջին դեպքում պայմանագրերը կնքվել են տեղական արտադրողների, իսկ երկրորդ դեպքում' տեղական արտադրողների կամ դեղորայքն անմիջապես ներմուծողների հետ:
«Դիտարկումը ցույց է տվել, որ տեղական արտադրողներից կամ անմիջապես ներմուծողներից գնում կատարելու արդյունքում չեն առաջանում ապրանքը թանկացնող առևտրային հավելուրդներ, և ապրանքների ձեռք բերման գները չեն գերազանցել շուկայում առկա վաճառքի մեծածախ գները»,- նշվում է ՎՊ հաշվետվությունում: