|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Պետական վերահսկողական ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 29–ին, ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երեւանի քաղաքապետարանում։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ չմեկնաբանելով, թե ինչի շուրջ է այդ ուսումնասիրությունը։
Ըստ Irakanum.am-ի տեղեկությունների՝ ՊՎԾ–ն քաղաքապետարանում ուսումնասիրություն է իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ ուսումնասիրության նպատակը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունն է։ Ըստ կայքի՝ ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքապետարանի եկամուտների, բյուջեի ծախսերի վերաբերյալ։