կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 10:04
Քաղաքական

Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաեւ հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։

Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն. Փաշինյանը ներկայացրել է իր փաստարկները, որոնց առարկել է Վահրամ Բաղդասարյանը՝ կապված Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների ժամանակատար գործընթացների հետ։ ՀՀԿ-ում այն կարծիքի են, որ պետք է «չորով» դնել մինչեւ 2022թ. պառլամենտի աշխատելու տարբերակը, որպեսզի բանակցությունների ընթացքում «ստանան» գոնե եկող տարվա մայիս ժամկետը. «Իսկ եթե անկեղծ՝ բոլոր տարբերակներին էլ պատրաստ ենք, ոչ մի տարբերակ չենք բացառում. պետք է սպասել մյուս ֆրակցիաների-ուժերի բանակցային արդյունքներին, կարծում եմ՝ բանակցությունների մի քանի ռաունդ պետք կլինի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: