|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՓՄՁ հարկային վարչարարության վերաբերյալ հարցին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց. «Կա հրահանգ, որ փոքր ու միջին կազմակերպություններին և ձեռներեցներին հարկային վարչարարությամբ ավելորդ ծանրաբեռնել չի կարելի: Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարությունը և, այնուամենայնիվ, գործողությունները խախտումներով է իրականացնում, մենք այդ ծառայողներից պետք է ազատվենք, դաշտը մաքրենք, նորերին բերենք»: Նա հավելեց, որ եթե ՊԵԿ աշխատակիցները չեն հասկացել, կարող են կոշտ ձևով հասկացնել և ևս մեկ անգամ հայտարարություն տարածել: