Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծաայությունը, սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության պայմաններում ձկնաբուծարանը մինչ օրս մատնված է հարկադիր պարապուրդի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ խողովակների ապամոնտաժման ժամանակ տուժողը տեղի բանվորներից տեղեկացել է, որ խողովակաշարը ապամոնտաժվում է, քանի որ խողովակներն անցնում են տարածքի սեփականատիրոջ հողատարածքով ու հետևաբար պատկանում են նրան:
Հողատարածքի սեփականատերն է Ամբիկ Գևորգյանը, որը հրաժարվել է բացատրություն տալ:
Ըստ Մարմարաշեն համայնքի մի բնակչի բացատրության՝ շուրջ 5 տարի առաջ նկատել է ինչպես է Ամբիկ Գևորգյանը քանդում ու հողից հանում իր հողատարածքով անցնող խողովակները: Գևորգյանը նրան հայտնել է, որ դա անում է նորոգելու նպատակով, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ Ամբիկ Գևորգյանը խողովակները նույնությամբ չի տեղադրել, այլ փոխել է դրանց ուղղությունը դեպի իր հողատարածքին կից՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարան:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննություն կատարելու համար: