Հողը քանդել, տակից գողացել էր գյուղապետարանի խողովակները
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Ալեքսան Թ.-ին:
Նա խոստովանել է, որ 2014 թ. նոյեմբեր ամսին Արգինա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից` հողի տակից, քանդել-հանել և գողացել է ազբեստի 26 խողովակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խողովակները պատկանել են Արգինա գյուղի գյուղապետարանին:
Համայնքին պատճառվել է 250.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: