Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Տեղեկացրել էինք, որ այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր շատ կարևոր խոսակցություն են ունեցել Բախտաձեի հետ և երկու երկրների հետագա համագործակցության վերաբերյալ բավականին հավակնոտ խնդիրներ ձևակերպել:
«Մենք խնդիր ունենք տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնելու մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին: Համատեղ քննարկել ենք տրանսպորտային, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի, և սա թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ ճանապարհային քարտեզ»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ: