|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե նոր կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի:
«Տնտեսական քաղաքականություն, իհարկե, կա, այլ բան է, որ մենք խոսում ենք համակարգման և առավել ընդլայնման ու միասնականացման մասին, որի աշխատանքները ներկայումս իրականացվում են»,- ընդգծեց նախարարը:
Մինասյանի խոսքով` չի կարող առհասարակ չլինել տնտեսական քաղաքականություն:
Իսկ ինչ վերաբերում է տնտեսություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի անհրաժեշտությանը, նա նշեց. «Գալ` նշանակում է իրականացնել քաղաքական գործունեություն և մասնակցել ընտրություններին: Ես` որպես Սահմանադրության կարևոր պաշտպան, համարում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, քանի օրենքով սահմանված կարգով սահմանափակված չէ իր այդ իրավունքը»: