|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ակնհայտ է, որ այս փոփոխությունը կատարվել է բավականին հապճեպ, նույնիսկ՝ մեր պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկելուց հետո, որտեղ սահմանված է դրույթ, որ նույնիսկ չորս հոգով կարող են նման ճակատագրական որոշումներ կայացնել ԲԴԽ-ում, նույնիսկ դրանից հետո փոփոխություն է կատարվել, մի փոքր մեղմվել է՝ դարձել հինգ հոգի, բայց ակնհայտ է, որ մեր իրականության մեջ դատական համակարգի վրա այսօրվա ճնշումների պարագայում սա դառնալու է գործիք դատարանների անկախությունը ճնշելու, լիազորություններից զրկելու․ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Մանրամասն՝ տեսնյութում։