կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-10 23:32
Հասարակություն

Բաղանիսի գյուղապետը` վարչապետի այցի մասին

Բաղանիսի գյուղապետը` վարչապետի այցի մասին

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ վարչապետը սահմանամերձ Բաղանիսում էր։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ այցելության շրջանակներում կանգառ կատարեց նաև սահմանամերձ Բաղանիսում։Հանդիպման ընթացքում բարձրացվեց ազգաբնակչությանը հուզող հարցեր՝(աշխատատեղեր, գազի ներտնային միացում, սահմանային իրավիճակ, վառելափայտի հետ կապված և այլն) մի մասը տեղում պարզաբանվեց մյուս հարցերին էլ տրվեց համապատասխան հանձնարարականներ լուծում գտնելու համար։
Հ.Գ. Համբերությունը մեծ առաքելություն է»: