|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը կապ չունի Մարտի 1-ի հետ: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ՝ հանրապետության երկրորդ նախագահը կապ չունի դրա հետ»,- ասաց պատգամավորը։
Նա ասաց, որ չի ցանկանում խոսել մարտի 1-ի դեպքերի մասին, միաժամանակ հույս հայտնեց, որ դրանք կբացահայտվեն, ինչը շատ կարևոր է հասարակության համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին կներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Հարցաքննությունը տեսանկարահանվելու է: