|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՅԴ-ի առաջարկած մոդելը բաց համամասնականն է: «Կարծում եմ՝ այս փուլում կարելի է համեմատություն կատարել հրապարակի վրա եղած առաջարկների միջև, որովհետև, այո՛, ոչ մի ընտրակարգ էլ իդեալական չէ, և ամեն մոդել իր խոցելի տեղերն ունի»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ բոլոր մոդելների խնդիրն է, թե ինչպես են բաշխվում մանդատները կուսակցությունների ներսում, և այդ առումով իրենց մոդելի ամենամեծ առավելությունն այն է, որ ժողովուրդն է ասում` ով ստանա մանդատ: «Մենք այսօր նաև կուսակցությունների ներսում ժողովրդավարությունը զարգացնելու խնդիր ունենք, որը լուծելու ամենալավ ձևը ժողովրդի մասնակցությունն է»,- ասաց Ռուստամյանը։
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում: