Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.94 |
EUR | ⚊ | € 443.95 |
RUB | ⚊ | ₽ 4.7658 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ 2018-ի հուլիսի 10-12-ը Երևանում` «Ոսկե Ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել էր 8 նախագիծ` չորսական յուրաքանչյուր կողմից։
Երկօրյա աշխատաժողովին ներկայացվեցին նախագծերը և տեղի ունեցան կինոդիտումներ: Աշխատաժողովի ավարտին ժյուրին որոշեց 7000 եվրոյի չափով դրամական պարգևը տալ Դիլեք Այդընի և Արթուր Սուքիասյանի «Ինքնուրույն» նախագծին։
Երևանյան հանդիպման ժյուրիի անդամներն էին Համբուրգի միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշփիլը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մելեք Ուլուգայ Թայլանը, պրոդյուսեր Դիլիոյ Գյուլունը, պրոդյուսեր և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» համակարգող Չիդեմ Մաթերը, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, նկարիչ, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի» և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ: ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար, որը համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:
ՀԹԿՊ 2018 Երևանի աշխատաժողովը միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն ֆինանսական աջակցությամբ։