|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի` պատմական լուսանկարների էլեկտրոնային բաժինը համալրվել է նոր` կարևոր խմբաքանակով:
Տասնապետյան ընտանիքը «Ազդակ»-ին է հանձնել Հայաստանի Առաջին Հանրապետության պետական գործիչների լուսանկարների հարուստ հավաքածուն: Արխիվային նշանակության լուսանկարներում են Ռուբեն Տեր-Մինասյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Սիմոն Վրացյանն ու Կարո Սասունին:
Հավաքածուի թվայնացմամբ արխիվացվել են նաև Հրաչ Տասնապետյանի և այդ ժամանակներում պատասխանատու պաշտոններ ստանձնած անձանց լուսանկարները: