Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային արխիվն ապահով վիճակում է. այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Այսինքն` ժամանակակից արխիվապահոցներ ստեղծելու համար կառավարության` անցած տարի տրամադրած 80 միլիոն դրամը տեղ է հասել:
«Արխիվապահոցների բացումը կլինի մարտի սկզբին, ձեզ էլ կհրավիրենք,- ուրախությամբ հայտարարեց պարոն Վիրաբյանը:- Դրանցում փաստաթղթերը ապահով են, ամեն մեկը երկու անգամ ավելի արխիվային փաստաթուղթ կարող է պարունակել` հների համեմատությամբ, օժտված են շարժական դարակներով, հակահրդեհային համակարգով...»:
Սակայն նոր արխիվային պահոցներում տեղավորված փաստաթղթերը, տեսա- և ձայնային ժապավենները մի օր տեղից չեն շարժվի, որովհետև պարոն Վիրաբյանն աշխատում է դրանք քիչ-քիչ թվայնացնել. «Երկու տարի հետո մենք կունենանք հայկական բոլոր ֆիլմերի թվային տարբերակները: Գուցե հետո թվայնացնենք նաև «Մոսֆիլմի» արտադրանքը: Թղթե կրիչով մոտ 3 միլիոն փաստաթղթերից անցած տարի թվայնացրել ենք 8000-ը»:
Եթե առաջին 8 հազարը թվայնացվել է մեկ տարում, հաջորդ 8 հազարը կթվայնացվի երկու օրում. «Որովհետև թվայնացնող ժամանակակից սարք ենք գնելու,- ասում է պարոն Վիրաբյանը:- Մենք հովանավոր էինք փնտրում, որ սարքի գումարը տրամադրեր, արձագանքեց նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Հարցնում էր` ինչով օգնի ինձ: Ասացի` ինձ բան պետք չէ` կարող է, թող արխիվին օգնի: 40 000 դոլար տվեց»: