Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակը» գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ, բայց դա միայն այն պատճառով, որ նա դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: Նրան համոզում են մնալ ՀՀԿ-ում և փորձել միասին ոտքի հանել կուսակցությունը, բայց մյուս կողմից՝ Կարապետյանը տեսնում է, որ այդ կուսակցությունը օր օրի ավելի է քայքայվում և որպես քաղաքական պրոյեկտ դառնում անհեռանկար: Կարապետյանը իր ռուսական հովանավորների հետ կարող է ձեռնամուխ լինել նոր կուսակցության ձևավորմանը:
Տեղեկություններ կան, որ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները շարունակում են նոր կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների և խմբավորումների հետ: ՌԴ իշխանություններն ունեն երկու ծրագիր՝ մաքսիմում տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանության բերել իրենց կողմից վերահսկելի քաղաքական ուժի, կամ գոնե առաջին փուլի համար ձևավորել ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած պահի կկարողանա օգտագործել հասարակական դժգոհությունը, և համաժողովրդական շարժման միջոցով թավշյա հեղափոխություն իրականացնել:
Հասարակական դժգոհության հասունացման հարցում Ռուսաստանը գործուն աջակցություն կցուցաբերի: Բայց եթե նախկին վարչապետն իրոք նոր կուսակցություն ստեղծի, որի հետևում կանգնած կլինի ռուսական կապիտալն ու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ապա դա իսկապես կլինի ՀՀԿ-ի վերջը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: