Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին՝ կառավարությունն արդեն հատկացրե՞լ է առանձնատուն Սերժ Սարգսյանին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց․ «Դեռ՝ ոչ․ համապատասխան մարմնին տրվել է հանձնարարություն՝ գտնել նախորդ 2 նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող տուն, որը կհատկացվի 3-րդ նախագահին»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դեռ հարևաննե՞ր են։ «Սերժ Սարգսյանը՝ այո, դեռ ապրում է ամառանոցային տարածքում, իսկ այն բավականին մեծ տարածք է ընդգրկում»։ Հանդիպե՞լ են միմյանց։ «Տեղեկություն չունեմ»։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտաքին կապերով խորհրդական Արսեն Խառատյանի օրերս արած հայտարարությանը, թե հնարավոր է նաև մի օր ղարաբաղյան հարցով բանագնաց դառնա Սերժ Սարգսյանը, Եղոյանն ասաց, որ Խառատյանը վարչապետի խորհրդականն է, կարող է տարբեր հարցերի շուրջ տարբեր խորհուրդներ տալ, պրն Փաշինյանը համադրում է բոլոր խորհուրդները, կայացնում որոշում․ «Կոնկրետ դեպքում վարչապետի համար այդ տարբերակն ընդունելի չէ»»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում