Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայտնել ենք, որ, ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած նախագծով, ՀՀ նոր նախագահի նստավայրը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում: Նոր նախագահի ծառայողական առանձնատունն էլ կլինի Ձորափի 74 հասցեում (4-րդ մասնաշենք):
Առաջարկվող փոփոխություններով՝ նոր վարչապետի առանձնատունը նույնպես կլինի Ձորափի 74 հասցեում (3-րդ մասնաշենք): Վարչապետի նստավայրն էլ կլինի Բաղրամյան 26-ում՝ ՀՀ ներկայիս նախագահի նստավայրում:
Վարչապետին նույնպես կտրվի պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով անձնական բժիշկ կառանձնացվի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վարչապետի աշխատակազմը (որը չի կարող գերազանցել 600-ը) կարող է ունենալ պահուստային ֆոնդ` ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: