Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ այսօրվա համատարած բռնությունների ֆոնին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԱՄՆ դեսպանն ասել էր․ «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։
Իշխան Սաղաթելյանը խորն ափսոսանք հայտնեց հարգարժան դեսպանի հայտարարության կապակցությամբ։
«2018 թ-ին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի ու արյունալի պատերազմի, գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։ Իսկ ինչ վերաբերում է 2021 թ-ի ընտրություններին, չնայած այդ խայտառակ ընտրություններին՝ այդ ընտրություններում հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։ Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է իրենց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը՝ խորապես սխալվում են․ հայ ժողովուրդը հիմա այս հրապարակում է հենց դա կանխելու համար, սա իշխանության համար պայքար չէ՝ սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է և որևէ մեկը չփորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգության հետ»,-հայտարարեց նա։
Առիթից օգտվելով՝ Սաղաթելյանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները մեր կարևոր գործընկերները։
«Ի տարբերություն Նիկոլի՝ մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից և եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում և Բրյուսելում՝ Մոսկվայից, մենք շատ հստակ ձևակեպել ենք մեր օրակարգը և պատրաստվում ենք լիարժեք համագործակցության»,-ասաց նա։
Կրկին դիմեց հարգարժան դեսպանին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ վերջ տվեք երկակի ստանդարտներին, դուք լռել եք երբ օրվա իշխանությունը շրջափակում էր դատարանները, դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում, դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի և անհամաչափ ուժ, դուք ձեր լռությամբ նպաստում եք, որ Հայաստանում լինի բռնապետություն։
Այս և մնացած բոլոր թեմաներով, ասաց Իշխան Սաղաթելյանը, իրենք պատրաստ են հանդիպել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ և ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը։
Մանրամասն՝ տեսանյութում․