կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-22 13:43
Իրավական

Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում իր պաշտպանյալի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որն արել է հունիսի 19-ին: Նշենք, որ այդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Փաստաբանը դատարանում նշում է, որ ձերբակալման ժամանակը` օրենքով սահմանված 72 ժամը լրանալուց հետո, երբ դատավորն ասել է, որ` դուք ազատ եք, Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դուրս գալ նիստերի դահլիճից, թեև, ըստ փաստաբանի, դրա իրավունքն ուներ:

Մանվել Գրիգորյանը հայտարարում է, որ իր համար տվյալ պահին առաջնայինը պատվի խնդիրն է: «Չգիտեմ` ով ա ինչ ուզում ապացուցի, բայց ամենակարևորն ինձ ա պետք, որ սաղ ապացուցվի: Ես տասնյակհազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակհազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել: Չգիտեմ, թե էսօր ով ինչքան ա մտածել իմ մասին, բայց ես ցանկանում եմ, որ ես ինձ ճիշտ պահեմ: Ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու, խուսափելու, իմ մեջ չի խնդիրը: Ես հավատում եմ իմ երկրին, իմ պետությանն ու արդարադատությանը»,- ասում է Գրիգորյանը` նշելով, որ ինքը չի ցանկանում խոչընդոտել գործի քննությանը: