Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանողներ` Հնդկաստանի 14 քաղաքացիներ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում են տվել, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Մհեշ Կ.-ն էժան գնով Երևան-Մոսկվա-Դուբայ-Չենայ չվերթի ինքնաթիռի տոմս ձեռք բերելու պատրվակով փետրվարի 7-ին իրենցից յուրաքանչուրից վերցրել է 700-ական դոլար և, չարաշահելով իրենց վստահությունը, խաբեությամբ տիրացել այդ գումարին:
Փետրվարի 14-ին` ժամը 19.00-ին, բաժին են դիմել նշված համալսարանում ուսանող` Հնդկաստանի ևս 9 քաղաքացիներ և հաղորդում տվել, որ Մհեշ Կ.-ն նույն պատրվակով փետրվարի 7-ին իրենցից նույնպես վերցրել է 700-ական դոլար և խաբեությամբ տիրացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեշ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: