կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-21 10:40
Հասարակություն

Շուշիում հրավառություն են արել թշնամիները, նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը․ Նաիրի Հոխիկյան

Շուշիում հրավառություն են արել թշնամիները, նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շուշիում հրավառություն են արել թշնամիները։ Նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց քվեով հաստատեցին Շուշիի ու Քարվաճառի վաճառքը, մոտ 5000 հայ զինվորի սպանությունը, Թուրքիայի հետ սահմանի բացմամբ Հայաստանի թուրքականացումը։
Ես կասկածում էի, որ կկրկնվի 1996-ի օրինակը, բայց հոգու խորքում հույս ունեի, որ մեր ժողովուրդը ստամոքսը ամեն դեպքում չի գերադասի հայրենիքից։
Ես վստահ եմ, որ Նիկոլի պաշտամունքը ամիսներ անց վերածվելու է ատելության, բայց արդեն ուշ կլինի։ Դուք ինքներդ փորում եք մեր պետականության գերեզմանը»։