Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմեն Սարգսյանը ո՛չ Հայաստանի Երրորդ Հանրապետության չորորդ նախագահը եղավ, ոչ՝ Չորրորդի առաջինը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Հետաքրքիր բան կա՝ Արմեն Սարգսյանը դեռ 2018 թ-ի մարտի 3-ին, երբ ընտրվեց նախագահ, իր առաջին իսկ հարցազրույցում ասաց, որ ինքը ոչ թե Երրորդ Հանրապետության չորրորդ նախագահն է, այլ Չորրորդ Հանրապետության առաջին նախագահը։ Այն ժամանակ ոչ մեկն ուշադրություն չդարձրեց, բայց հետո Երրորդ Հանրապետությունը վերացավ։ Չորրորդ Հանրապետությունն էլ, ցավոք սրտի, դեռ չի ստեղծվել։ Այսինքն, ինքը ո՛չ Երրորդի չորորդը եղավ, ո՛չ՝ Չորրորդի առաջինը»,-եզրակացրեց նա։
Արմեն Սարգսյանի հրաժարականով սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է, համոզված է Կարեն Քոչարյանը, իսկ թե ինչ կփոխեն՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու Արցախի հարցի հետապնդման դրույթները կհանե՞ն, թե՞ այլ փոփոխություն կանեն, ասաց՝ չի կարող ասել, պետք է հարցնել փոխողներին, ինքն ասում է, որ անցնելու են կիսանախագահական կառավարման մոդելի։
Կարեն Քոչարյանը համոզված է, որ Արմեն Սարգսյանի պարագայում պաշտոնավարելն ու հրաժարականը միշտ էլ անձնական դդապատճառնե են ունեցել։
«Նա եկել է այստեղ իր անձնական գործերը անելու համար, տեսավ, որ ամբողջապես չի կարողանում անել, այդ թվում նաև Ամուլսարը ձեռքից խլեցին, տվեցին ռուսներին, այդ մարդը էլի գնաց իր բիզնեսն անելու իրա համար, իր անձնական գործերը։ Իբր ե՞րբ է պետական գործերով զբաղվել, որ հիմա էլ, իբր, անձնականով պիտի զբաղվի։ Թեև այն անձնավորությունն էր, այն շատ հազվագյուտ հայերից էր, որ կարող էր իր կապերով, իր հնարավորություններով այս պետության համար մեծ բաներ անել, բայց ոչինչ էլ չարեց։ Երևի այդպիսին է այդ մարդու տեսակը»,-ասաց Կարեն Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ 25 տարի առաջ ևս Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվեց Լոնդոնում գտնվելով, ինչպես հիմա է հրաժարվու ՀՀ նախագահի պաշտոնից։
Քաղտեխնոլորգըհամոզված է, որ Արմեն Սարգսյանը հիմա՛ գնաց, որովհետև հասկացավ, որ միևնույն է՝ գնալու է։
«Որովհետև սահմանադրական փոփոխություններ են լինելու․ եթե դառնա կիսանախագահական՝ ոչ ոք չի թողնելու, որ ինքը նախագահ մնա։ Որովհետև դա որոշում են ոչ թե այստեղ, այլ վաղուց արդեն Հայաստանում ամեն ինչը որոշվում է արտաքին ազդակներով»,-ասաց Կարեն Քոչարյանը։
Արմեն Սարգսյանի գնալով՝ Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը կուժեղացնի իր ազդեցությունը մեր տարածաշրջանում՝ Քոչարյանն ասաց՝ կապրենք, կտեսնենք։ Նա կարծում է Արմեն Սարգսյանը և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի գործակալը կարող է լինել։ Ըստ նրա, երկու կողմն էլ ասել են՝ գնա՛, որովհետև «պրոցեսներ են սկսվել»։ Իսկ թե ինչ կարգի պրեցեսներ են՝ Կարեն Քոչարյանն ասաց․ «Կապրենք՝ կտեսնենք, չգիտեմ, ես Վանգան չեմ»։
Աննա Բալյան