Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մտադիր է ակտիվացնել աշխատանքը սոցցանցերում և համագործակցել բլոգերների հետ, քանի որ երիտասարդները շատ ակտիվ են սոցիալական կայքերում. այսօր լրագրողներին հայտնեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ սոցցանցերում դեսպանատան պաշտոնական էջեր են բացվել։ «Մենք հնարավորինս բաց կլինենք ինչպես ռուսական, այնպես էլ հայկական ԶԼՄ-ների համար, կփորձենք աշխատել բաց ու թափանցիկ: Մենք փակ բաժնետիրական ընկերություն չենք, և եթե կլինեն ձեզ հուզող հարցեր, կարող եք անմիջապես մեզ դիմել»,- ասաց Տողանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իր նախկինի` Օլեգ Եսայանի աշխատանքը, Տողանյանը պատասխանեց, որ իրականում դեսպանների աշխատանքը բավական դժվար գնահատելի աշխատանք է, մասնավորապես` հանրության համար: «Այս տարիներին հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը նպաստող մեծ աշխատանք է կատարվել, բայց գնահատել նախկին դեսպանի աշխատանքը` էթիկապես ճիշտ չի լինի»,- ասաց նա: