Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գազի սակագնի վերաբերյալ հարցին:
«Քննարկումների ընթացքում մենք հանգել ենք եզրակացության, որ դա ներհայաստանյան խնդիր է: Քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Բայց սահմանից մինչև սպառողի տուն գազի սակագինը կրկնապատկվում է: Այդ խնդիրը մենք պետք է քննարկենք և հասկանանք Հայաստանի ներսում: Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին չի վերաբերում»,- ասել է նա:
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը, իհարկե, հույս ունի ավելի էժան գազ ստանալ: «Մենք հասկանում ենք, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար, բայց մենք ավելի բացառիկ գնի հույս ունենք: Կքննարկենք այդ հարցերը, և ես հույս ունեմ, որ հաջողության կհասնենք»,- ասել է նա:
Պատասխանելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների մասին հարցին` Փաշինյանն ասել է. «Ներկայումս ոչ մի խնդրահարույց հարց չկա: Ռուսաստանն ու Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ՝ մեր երկրների շահերը շատ հարցերում համընկնում են, բայց կարող են լինել որոշ նրբություններ և որոշ անհամապատասխանություններ: Կարևորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ հարցերը: Կարծում եմ` կկարողանանք համաձայնության հասնել»: