կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-11 13:13
Առանց Կատեգորիա

Ասում ենք` Նախիջևան, հասկանում՝ Թուրքիա. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ասում ենք` Նախիջևան, հասկանում՝ Թուրքիա. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայ-ադրբեջանական սահմանի՝ նախիջևանյան ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մի քանի դիտարկում ունեմ: Ուզում եմ կիսվել: Նախ, ինչու՞ է Ադրբեջանի իշխանություններին պետք իրավիճակ սրել Նախիջևանում:

Հիմնական երկու պատճառ եմ տեսնում՝

ա) բարենպաստ պայմանների դեպքում Արցախում պատերազմ սկսելիս՝ նրանք վստահ կլինեն, որ հայկական կողմը չի կարողանա ուժեր հանել նախիջևանյան ուղղությունից և տանել Արցախ:

Այսինքն՝ մեր դիմադրության ծավալներն են փորձում փոքրացնել:

բ) Նախիջևանում շոուներ անելով՝ Ալիևը, ըստ էության, բարձրացնում է ինքնավար այդ մարզի մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հեղինակությունը ադրբեջանցիների շրջանում:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի իշխանական համակարգում նախիջևանցիների կլանի գլխավոր ներկայացուցիչ Ռամիզ Մեհթիևը բավական ծերացել ու զգալիորեն պասիվացել է՝ Ալիևը պարզապես ստիպված է նրա հնարավոր փոխարինողին, որը հենց Թալիբովն է, պատրաստել այդ գործին: Նախօրեին մի շարք բլոգերներ ու փորձագետներ Նախիջևանի սահման են գնացել: ՊՆ-ն էր կազմակերպել: Մարդիկ իրենց աչքով տեսել և համոզվել են, որ զգալի փոփոխություններ առաջնագծում չեն եղել: Ու չնայած լայնամաշտաբ պատերազմի դեպքում էտ փոքր առաջխաղացումներն ու նահանջները մեծ դեր չեն խաղում՝ այնուամենայնիվ դա ուրախացնող փաստ է: Նախիջևանի հարցում միշտ պետք է հիշենք հարցի աշխարհաքաղաքական բաղադրիչի մասին:

Ասում ենք Նախիջևան, հասկանում՝ Թուրքիա: Սա չի կարելի երբեք մոռանալ»: