կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-08 18:24
Իրավական

Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղաքական «պատերազմներից»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղաքական «պատերազմներից»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից»: Հավանական ու անհավանական սցենարներ: Նման գրառում է արել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

«1. Երեք երկրների իշխանություններն ակտիվ քննարկում են տարածաշրջանային զարգացումները, միմյանց թիկունքում ինչ-որ բաներ որոշում, պայմանավորվում, հետո իրար մեղադրանքներ ներկայացնում, ուժ ցուցադրում, բայց արդյունքում այդպես էլ ոչինչ չանում: Իրավիճակն այսպես սառեցվում է մինչև ավելի հարմար ժամանակների գալը:

2. Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արցախյան վերջին պատերազմի իր օգուտները չսահմանափակվեն միայն տարածաշրջանում ռազմական ներկայության մեծացմամբ, այլև Ադրբեջանն էլ միանա ԵԱՏՄ-ին ու տարածաշրջանն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Իրանն ու Թուրքիան այդ ժամանակ պարզապես գլուխ են քորում ու անցնում իրենց ավանդական խնդիրների լուծման գործին:

3. Ով ինչ կարողանում` փախցնում է: Ռուսաստանը Հայաստանն ու Արցախի մնացորդները, Թուրքիան Ադրբեջանն ու Արցախի և Սյունիքի կտորները, Իրանն էլ, դե քանի որ ուրիշ տանելու բան չի մնում, հավանաբար Նախիջևանը:

4. Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը նստում պայմանավորվում ու մի նոր Կարսի պայմանագիր են կնքում` հնարավոր դարձնելով 1000 ու 1 նոր սցենար:

5. Երեք գերտերությունները միմյանց դեմ աշխարհաքաղաքական և/կամ քաղաքակրթական դաշինքներ են ստեղծում ու սկսում հակառակորդին դուրս մղել տարածաշրջանից:

6. Արևմուտքը գալիս ու բոլորի քարտերը խառնում, նոր խաղ է սկսում:

Ո՞ր սցենարն եք հավանական համարում: Իսկ անհավանակա՞ն: Առաջարկեք ձեր տարբերակները»,-գրել է քաղաքագետը: