Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Լծեն գյուղի տներից մեկի հացատանը կախված է հայտնաբերվել 50-ամյա Բենիկ Հարությունյանը: Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա վարձով էր բնակվում Սիսիան քաղաքում, և մի քանի օր է, ինչ եկել էր գյուղ՝ հայրական տուն:
Yerkir.am-ի հետ զրույցում Լծենի գյուղապետ Հրահատ Նիկողոսյանը հայտնեց, որ մահացածն իր հորաքրոջ որդին է: «Երկու օր առաջ ես էի իրեն ուղարկել գյուղի տուն, որպեսզի երկուշաբթի նրան տանեի Երևան՝ հիվանդանոց, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ. գնացել էր Ռուսաստան աշխատել էր, գումարը չէին տվել, երկու ամիս է` մտածմունքների մեջ էր»,- պատմեց գյուղապետը և հավելեց, որ ինքը մի քանի օր առաջ զանգել, ասել էր, որ հավաքեն Բենիկի գումարները:
Գյուղապետը հայտնեց, որ մահացածի փոքր որդին 10-րդ դասարանում է սովորում, մեծը 4-րդ կուրսի ուսանող է, իսկ դուստրն ամուսնացած է:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն: