|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2020 թվականի մարտի 17-ին` ժամը 19:10-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից նշված բնակարանում հայտնաբերվել է 2005 թվականին ծնված տղայի դիակը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: