Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանց ցանկանում են Երեւանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան եւ տեղավորել որեւէ հիվանդանոցի թեւի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի:
Այս պրոյեկտի իրականացւոմը հղի է ոչ միայն տասնյակ եւ հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաեւ երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ: Հանուն հանրության առողջության՝ սրանց երկուսին էլ պետք է հնարավորինս հեռու պահել առողջապահությունից, քանի որ Բաբլոյանին ու Ալթունյանին փողից բացի այս կյանքում ուրիշ որեւէ բան չի հետաքրքրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում