կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 14:25
Քաղաքական

Աշոտյանին, հանրապետականներին որ նայում ենք, նրանք բոլորը հալածված են. վարչապետ

Աշոտյանին, հանրապետականներին որ նայում ենք, նրանք բոլորը հալածված են. վարչապետ

Կենսամակարդակն այնպիսի բան չէ, որ լավանում է ու կանգնում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տրամաբանությունը մինչև հիմա այնպիսին էր, որ մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա, հիմա այնպես է` միշտ ավելի է լավանալու»,- ասաց նա:

Հարցին` խոսվում է, թե որոշ ռեպրեսիաների, քաղաքական հալածանքների հետևանքով են մարդիկ լքում ՀՀԿ-ն, վարչապետը նախ հարցրեց` էդ լու՞րջ եք ասում: Ստանալով դրական պատասխան` ասաց. «Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առաջ, դուք ինքներդ կարող եք գնահատել` ռեպրեսիաներ տեղի՞ են ունենում, թե՞ ոչ»:

Դիտարկմանը` Արմեն Աշոտյանն արդեն քաղաքական հալածանքների տարրեր է տեսնում, վարչապետն արձագանքեց.«Դե Աշոտյանին, հանրապետականներին որ նայում ենք, նրանք բոլորը հալածված են»:

Փաշինյանը միևնույն ժամանակ նշեց, որ չգիտի, թե ինչու են դուրս գալիս ՀՀԿ խմբակցությունից, բայց հավաստիացրեց, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ` անկախ նրանից` ՀՀԿ խմբակցությունից են, թե` ոչ, նաև` թե նախկինում նրանք որտեղ են եղել: «Դուք կտեսնեք, որ դա իրոք այդպես կլինի»,- հավաստիացրեց նա: